Վարչապետի որոշումներ

18 Նոյեմբերի 2008, 916 - Ա

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին 2008 թվականի նոյեմբերի 25-27-ը գործուղել Սիրիայի Արաբական Հանրապետություն` հայկական մշակույթի օրերի շրջանակներում անցկացվելիք պաշտոնական միջոցառումներին մասնակցելու համար:

2. Հ. Պողոսյանի` Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «05. Պետական աջակցություն մշակութային միջոցառումների իրականացմանը» ծրագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցների հաշվին։

3. Ընդունել ի գիտություն, որ Հ. Պողոսյանի՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում կեցության հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հ. Պողոսյանի՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը։

5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Արխիվ

2024

2023