11 Նոյեմբերի 2008, 892 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 875-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Քիշնև գործուղելու մասին» N 875-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «Վ. Մկրտչյանինը» բառերը փոխարինել «Հ. Կարապետյանինը» բառերով.
2) որոշման հավելվածում «Վ. Մկրտչյան - ՀՀ վարչապետի արարողակարգային միջոցառումների պատասխանատու» բառերը փոխարինել «Հ. Կարապետյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող» բառերով։