Վարչապետի որոշումներ

11 Նոյեմբերի 2008, 890 - Ա

Ֆ. ԲԵՐԻԿՅԱՆԻՆ ԿՈՊԵՆՀԱԳԵՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆ. Բերիկյանին 2008 թվականի նոյեմբերի 25-27-ը գործուղել Կոպենհագեն (Դանիայի Թագավորություն)` հաշմանդամության խնդիրների համակարգված լուծման փորձը և հաշմանդամության հարցերի խորհրդի գործունեությունն ուսումնասիրելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ֆ. Բերիկյանի` Կոպենհագեն գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կկատարվեն դանիական «Առաքելություն Արևելք» կազմակերպության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ֆ. Բերիկյանի` Կոպենհագեն մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆ. Բերիկյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կոպենհագեն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։