11 Նոյեմբերի 2008, 889 - Ա
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, Կ. ԵՍԱՅԱՆԻՆ ԵՎ Ե. ԴԱՎԹՅԱՆԻՆ ԱԹԵՆՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Գրիգորյանին 2008 թվականի դեկտեմբերի 11-12-ը, իսկ Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Կ. Եսայանին և նույն նախարարության աշխատակազմի սպորտի զարգացման ծրագրերի վերլուծության բաժնի պետ Ե. Դավթյանին 2008 թվականի դեկտեմբերի 10-12-ը գործուղել Աթենք (Հունաստանի Հանրապետություն)` «Էթիկան և անկախությունը սպորտում» խորագրով սպորտի եվրոպական նախարարների խորհրդաժողովի 11-րդ խորհրդին մասնակցելու համար:
2. Ա. Գրիգորյանի, Կ. Եսայանի և Ե. Դավթյանի` Աթենք գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Գրիգորյանի, Կ. Եսայանի և Ե. Դավթյանի` Աթենք մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աթենք գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։