Վարչապետի որոշումներ

7 Նոյեմբերի 2008, 872 - Ա

Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆԻՆ ԵՎ Ն. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՆՅՈՒՐՆԲԵՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ս. Սեյրանյանին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի խորհրդական

Ն. Գևորգյանին` 2008 թվականի նոյեմբերի 5-8-ը գործուղել Նյուրնբերգ (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)` այնտեղ կայանալիք «Հիշողության ուսուցումը. ազատ և օրենքի իշխանության Եվրոպայի համար» թեմայով Եվրոպայի կրթության նախարարների գագաթաժողովին մասնակցելու համար:

2. Ս. Սեյրանյանի և Ն. Գևորգյանի` Նյուրնբերգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ս. Սեյրանյանի և Ն. Գևորգյանի` Նյուրնբերգ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ս. Սեյրանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Նյուրնբերգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։