Վարչապետի որոշումներ

29 Հոկտեմբերի 2008, 843 - Ա

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԲԵՌՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Պողոսյանին 2008 թվականի հոկտեմբերի 28-31-ը գործուղել Բեռն (Շվեյցարիայի Համադաշնություն)` այնտեղ կայանալիք «Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարությունների միջև օդային հաղորդակցության մասին» համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություն-ներին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պողոսյանի` Բեռն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Պողոս-յանի` Բեռն մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Պողոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բեռն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

Արխիվ

2024

2023