Վարչապետի որոշումներ

10 Մարտի 2005, 152 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 159 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի փետրվարի 27-ի «Հայաստանի կուրորտներ» հիմնադրամի և Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդների կազմերում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչներ հաստատելու մասին»N 159 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) «Հայաստանի կուրորտներ» հիմնարամի հոգաբարձուների խորհրդի կազմից հանել Մ. Մելքումյանին ու Ֆ. Մուշեղյանին և այդ կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վ. Խաչիկյանին ու Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ Ա. Կարապետյանին:

բ) Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից հանել Ա. Թոփուզյանին ու Մ. Մելքումյանին և այդ կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին ու Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Կ. Խոդիկյանին:

Արխիվ

2024

2023