10 Մարտի 2005, 145 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 497-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 13- N 201 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 497-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կանոնադրության՝
ա) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. խորհրդի կազմը բաղկացած է 11 անձից: Խորհրդի կազմի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը (խորհրդի նախագահ), Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահը, Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալը, գործատուների և աշխատողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչ».
բ) 18-րդ կետում՝
«ա» և «բ» ենթակետերից հանել «և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն առաջարկություններ ներկայացնելը» բառերը,
ուժը կորցրած ճանաչել «ե» ենթակետը.
գ) 19-րդ կետում՝
առաջին պարբերությունից հանել «խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ» բառերը,
հանել երկրորդ պարբերությունը,
դ) 20-րդ կետից հանել «համաձայնեցնելով խորհրդի հետ» բառերը: