10 Մարտի 2005, 144 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի աշխատակարգը, անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի ապրիլի 10-ի N 267 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 498-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Մարգարյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Վ. Խաչիկյան - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ
Լ. Գևորգյան - ՀՀ նախագահի օգնական
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆնանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Ս. Պետրոսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Լ. Յոլյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Տ. Մուկուչյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ռ. Քոչարյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ
Ա. Ղազարյան - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ (համաձայնությամբ)
Բ. Խառատյան - ՀՀ արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: