Վարչապետի որոշումներ

20 Նոյեմբերի 2008, 934 - Ա

Լ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության պետ Լ. Վարդանյանին 2008 թվականի նոյեմբերի 19-21-ը գործուղել Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն)` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության էներգետիկ հարցերով աշխատանքային խմբի նիստին մասնակցելու համար։

2. Լ. Վարդանյանի` Ստամբուլ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության պետ Լ. Վարդանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստամբուլ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։