Վարչապետի որոշումներ

19 Նոյեմբերի 2008, 930 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայ-ամերիկյան տնտեuական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիuտին մաuնակցելու նպատակով 2008 թվականի նոյեմբերի 19-23-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Հայաuտանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաuտանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաuտանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեuպան Թ. Մարգարյանին:

3. Հայաuտանի Հանրապետության պատվիրակության Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախuերը կատարել`

1) Ն. Երիցյանինը, Ա. Մովսեսյանինը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, Է. Բաբայանինը, Վ. Արամյանինը, Ա. Գալստյանինը,

Ա. Չիլինգարյանինը, Վ. Սիմոնյանինը, Գ. Մայիլյանինը, Տ. Կոստանյանինը և Խ. Ադումյանինը` Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին.

2) Ա. Կիրակոuյանինը և Ա. Եգանյանինը` Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախuերում գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Լ. Ղազարյանի` Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:

5. Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաuտանի Հանրապետության պատվիրակության` Վաշինգտոն մեկնելու հետ կապված հարցերը:

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վաշինգտոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։