Վարչապետի որոշումներ

18 Նոյեմբերի 2008, 923 - Ա

Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ, ՅՈՒ. ՄԱՆՎԵԼՅԱՆԻՆ ԵՎ Հ. ԲԱԲԱՅԱՆԻՆ ՅԱՐՈՍԼԱՎԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության իրավաբանական բաժնի պետ Յու. Մանվելյանին և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետ Հ. Բաբայանին 2008 թվականի նոյեմբերի 10-13-ը գործուղել Յարոսլավլ (Ռուսաստանի Դաշնություն)` համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում առանձին ոլորտներում համագործակցության զարգացման հարցերի վերաբերյալ բանակցություններ վարելու համար:

2. Ա. Ղահրամանյանի, Յու. Մանվելյանի և Հ. Բաբայանի` Յարոսլավլ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի պահպանման համար Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Ղահրամանյանի, Յու. Մանվելյանի և Հ. Բաբայանի` Յարոսլավլ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Յարոսլավլ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։