Վարչապետի որոշումներ

18 Նոյեմբերի 2008, 918 - Ա

Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Ա. Սարգսյանին 2008 թվականի նոյեմբերի 18-20-ը գործուղել Ժնև (Ֆրանսիայի Հանրապետություն)` Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական համագործակցության Տրանս-եվրոպական երկաթուղիներ ծրագրի ղեկավարող հանձնաժողովի նիստին մասնակցելու համար:

2. Ա. Սարգսյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Ա. Սարգսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

Արխիվ

2024

2023