Վարչապետի որոշումներ

18 Նոյեմբերի 2008, 915 - Ա

Մ. ԹՈՒՄԱՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության նախագծի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամ Մ. Թումասյանին 2008 թվականի նոյեմբերի 26-28-ը, իսկ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության տնտեսական քաղաքականության և զարգացման պլանավորման վարչության տնտեսագիտական հետազոտությունների և դիտարկումների բաժնի պետ Ա. Չիլինգարյանին 2008 թվականի նոյեմբերի 25-27-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության նախագծի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի նիստին մասնակցելու համար:

2. Մ. Թումասյանի և Ա. Չիլինգարյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Մ. Թումասյանի և Ա. Չիլինգարյանի` Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մ. Թումասյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։