Վարչապետի որոշումներ

18 Նոյեմբերի 2008, 914 - Ա

Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին 2008 թվականի նոյեմբերի 19-21-ը գործուղել Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն)` ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական 48-րդ նիստին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Խաչատրյանի` Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետի:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Գ. Խաչատրյանի` Սանկտ Պետերբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սանկտ Պետերբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։