18 Նոյեմբերի 2008, 913 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մարդկային ռեսուրսների և սոցիալական ապահովության նախարարության միջև համագործակցության վերաբերյալ երկկողմ համաձայնագրի շրջանակներում պատվիրակություն գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն 2008 թվականի դեկտեմբերի 1-6-ը` համաձայն հավելվածի։
2. Ս. Վասիլյանի, Ս. Յազերյանի և Գ. Սարգսյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ`
1) Վ. Մակարյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսը կկատարվի Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին.
2) Է. Գևորգյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսը կկատարվի Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ս. Վասիլյանի, Ս. Յազերյանի, Վ. Մակարյանի, Է. Գևորգյանի և Գ. Սարգսյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ս. Վասիլյանի, Ս. Յազերյանի, Վ. Մակարյանի, Է. Գևորգյանի և Գ. Սարգսյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ Ս. Վասիլյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: