Վարչապետի որոշումներ

17 Նոյեմբերի 2008, 912 - Ա

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Ա. Մարտիրոսյանին 2008 թվականի նոյեմբերի 17-18-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեխնիկական հանդիպմանը մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մարտիրոսյանի` Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Ա. Մարտիրոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։