Վարչապետի որոշումներ

13 Նոյեմբերի 2008, 910 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրության վերնագիրը և ամբողջ տեքստը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի» բառերից հետո լրացնել «և բնական պաշարների» բառերով.

2) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Ա. Մովսիսյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար (խորհրդի նախագահ)

Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Ա. Սիմոնյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Ռ. Մկրտչյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչության վարկային և դրամաշնորհային ծրագրերի բաժնի պետ

Ռ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության պետ

Ս. Աբրահամյան - «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

Հ. Հովհաննիսյան - «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

Մ. Մնացականյան - «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

Եվ. Գլադունչիկ - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

Լ. Գալստյան - «Էներգաինվեստ» ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: