Վարչապետի որոշումներ

13 Նոյեմբերի 2008, 907 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 518-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 518-Ա որոշմամբ հաստատված միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմում «Գ. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ» բառերը հանել, «Ա. Ալավերդյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Ալավերդյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ» բառերով: