13 Նոյեմբերի 2008, 903 - Ա
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՀՌՈՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ա. Գրիգորյանին 2008 թվականի նոյեմբերի 17-21-ը գործուղել Հռոմ (Իտալիայի Հանրապետություն)` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համաժողովի 35-րդ և կազմակերպության խորհրդի 135-րդ նստաշրջաններին մասնակցելու համար:
2. Ա. Գրիգորյանի` Հռոմ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Գրիգորյանի` Հռոմ մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ա. Գրիգորյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հռոմ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։