Վարչապետի որոշումներ

13 Նոյեմբերի 2008, 899 - Ա

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՈՒԴԻՆԵ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին 2008 թվականի նոյեմբերի 13-16-ը գործուղել Ուդինե (Իտալիայի Հանրապետություն)՝ Ուդինեում հայկական այգու և հայ բարերարների աջակցությամբ տեղադրված «Ոսկե նուռ» քանդակի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու համար:

2. Հ. Պողոսյանի` Ուդինե գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «05. Պետական աջակցություն մշակութային միջոցառումների իրականացմանը» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Հ. Պողոսյանի` Ուդինեում կեցության հետ կապված ծախսերը կկատարվեն ծրագրին աջակցող հայ բարերարների հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հ. Պողոսյանի` Ուդինե մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ուդինե գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։