Վարչապետի որոշումներ

13 Նոյեմբերի 2008, 898 - Ա

Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանին 2008 թվականի նոյեմբերի 17-19-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Էյ Ար Էմ /0/005 Ազգային ծրագրի շրջանակներում մշակվող «Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորում» փաստաթղթի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի աշխատանքների ամփոփմանը մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գալստյանի` Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Գալստյանի` Վիեննա մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։