13 Նոյեմբերի 2008, 895 - Ա
Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԴՈՒԲՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ, միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ Ս. Հարությունյանին 2008 թվականի նոյեմբերի 21-22-ը գործուղել Դուբնա (Ռուսաստանի Դաշնություն)` միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի անդամ պետությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի հերթական նստաշրջանին մասնակցելու համար:
2. Ս. Հարությունյանի` Դուբնա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ, միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ Ս. Հարությունյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Դուբնա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: