13 Նոյեմբերի 2008, 893 - Ա
Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆԻՆ ՈՒԴԻՆԵ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանին 2008 թվականի նոյեմբերի 13-16-ը գործուղել Ուդինե (Իտալիայի Հանրապետություն)` հայ-իտալական բարեկամությանը նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ղուլարյանի` Ուդինե գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Ղուլարյանի` Ուդինե մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ուդինե գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։