Վարչապետի որոշումներ

28 Փետրվարի 2005, 105 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի 2004 թվականի ծառայողական գործունեության գնահատման դրական արդյունքները՝

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանիաշխատակազմի ղեկավար Հակոբ Բալասյանին պարգևատրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանում քաղաքացիական ծառայողների պարգևատրման համար նախատեսված դրույքաչափով:

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին՝ ապահովել դրամական պարգևի հանձնումը:

Արխիվ

2024

2023