Վարչապետի որոշումներ

11 Նոյեմբերի 2008, 888 - Ա

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Գրիգորյանին 2008 թվականի դեկտեմբերի 5-7-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի 2008 թվականի ընտրական կոնգրեսին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գրիգորյանի` Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Գրիգորյանի` Փարիզ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր