Վարչապետի որոշումներ

11 Նոյեմբերի 2008, 887 - Ա

Ն. ԵՐԻՑՅԱՆԻՆ ՀՌՈՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Իտալիայի արտաքին առևտրի ինստիտուտի և Իտալիայի գործարարների միության կողմից կազմակերպվելիք` Հարավային Կովկասի երեք պետությունների երկրի ներկայացում-նախաձեռնությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին 2008 թվականի նոյեմբերի 11-13-ը գործուղել Հռոմ (Իտալիայի Հանրապետություն):

2. Ն. Երիցյանի` Հռոմ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ն. Երիցյանի` Հռոմ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հռոմ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։