Վարչապետի որոշումներ

10 Նոյեմբերի 2008, 882 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 525-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 525-Ա որոշմամբ հաստատված միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմում «Կ. Բեգլարյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի մաքսային գործի կատարելագործման և միջազգային հարաբերությունների վարչության պետ» բառերը փոխարինել «Կ. Բեգլարյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային գործի ռազմավարության և միջազգային հարաբերությունների վարչության պետ» բառերով, իսկ «Վ. Գրիգորյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմի հարկային վարչարարության կատարելագործման վարչության միջազգային հարկային հարաբերությունների բաժնի պետ» բառերը հանել: