Վարչապետի որոշումներ

10 Նոյեմբերի 2008, 880 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 520-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 520-Ա որոշմամբ հաստատված հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմում «Գ. Խաչատրյան -ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ» բառերը փոխարինել «Ա. Շաբոյան -ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ» բառերով: