16 Փետրվարի 2004, 73 - Ա
Մ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԱՎԱԳՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մուշեղ Միքայելյանին և նույն նախարարության աշխատակազմի մասնագիտական կրթության վարչության միջին և նախնական մասնագիտական կրթության բաժնի պետ Արամ Ավագյանին 2004 թվականի փետրվարի 16-22-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)՝ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար:
2. Մ. Միքայելյանի և Ա. Ավագյանի Վիեննա գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Ընդունել ի գիտություն, որ Վիեննայում գտնվելու հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Մ. Միքայելյանի և Ա. Ավագյանի Վիեննա մեկնելու հետ կապված հարցերը: