5 Նոյեմբերի 2008, 861 - Ա
Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, ՄՈՆՏԵՎԻԴԵՈ, ՍԱՆ ՊԱՈՒԼՈ ԵՎ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին 2008 թվականի նոյեմբերի 7-13-ը գործուղել Բուենոս Այրես (Արգենտինայի Հանրապետություն)` հայ կանանց միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու, 2008 թվականի նոյեմբերի 14-15-ը` Մոնտեվիդեո (Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն)` հայ համայնքի հետ հանդիպելու, 2008 թվականի նոյեմբերի 16-17-ը` Սան Պաուլո (Բրազիլիայի Ֆեդերատիվ Հանրապետություն)` հայկական համայնքի հետ հանդիպման և հետագա համագործակցության խորացման համար և 2008 թվականի նոյեմբերի 18-27-ը` Կալիֆոռնիա (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված «Հեռուստամարաթոն 2008» միջոցառման կազմակերպման և անցկացման աշխատանքներին, ինչպես նաև գործակցության զարգացման նպատակով այցի շրջանակներում հանդիպումներ ունենալու հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Հակոբյանի` Բուենոս Այրես, Մոնտեվիդեո, Սան Պաուլո և Կալիֆոռնիա գործուղման ճանապարհածախսը և կեցության ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել
Հ. Հակոբյանի` Բուենոս Այրես, Մոնտեվիդեո, Սան Պաուլո և Կալիֆոռնիա մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բուենոս Այրես, Մոնտեվիդեո, Սան Պաուլո և Կալիֆոռնիա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։