Վարչապետի որոշումներ

5 Նոյեմբերի 2008, 860 - Ա

Ս. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մարզական հերթափոխի և մարզական կազմակերպությունների աշխատանքների համակարգման վարչության մարզական կազմակերպությունների աշխատանքների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Ս. Վարդանյանին 2008 թվականի նոյեմբերի 11-14-ը գործուղել Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)` հակադոպինգային կոնվենցիայի մոնիթորինգային խմբի 28-րդ հանդիպմանը մասնակցելու համար:

2. Ս. Վարդանյանի` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մարզական հերթափոխի և մարզական կազմակերպությունների աշխատանքների համակարգման վարչության մարզական կազմակերպությունների աշխատանքների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Ս. Վարդանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։