5 Նոյեմբերի 2008, 859 - Ա
Կ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՆԱՆՋԻՆԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Կ. Գևորգյանին 2008 թվականի նոյեմբերի 1-6-ը գործուղել Նանջինգ (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն)` այնտեղ կայանալիք Քաղաքաշինական համաշխարհային ֆորումի 4-րդ նիստին մասնակցելու համար:
2. Կ. Գևորգյանի` Նանջինգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Կ. Գևորգյանի` Նանջինգ մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Կ. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Նանջինգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։