5 Նոյեմբերի 2008, 858 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 10-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 10-րդ նիստը 2008 թվականի դեկտեմբերի 1-4-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 10-րդ նիստի անցկացման և հյուրերի` Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը` 17000000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներկայացրած ծախսերի նախահաշվի:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) աջակցել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահին և անդամներին ստանալու Հայաստանի Հանրապետության մուտքի անվճար արտոնագրեր և օգտվելու «Արմենիա» միջազգային օդանավակայանի դիվանագիտական սրահից (8 մարդ).
2) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության «Ընդունելությունների տուն» հյուրանոցային համալիրում տեղադրել համաժամանակյա թարգմանության սարքավորումներ և ապահովել դրանց անխափան աշխատանքը։
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝
1) հյուրերին (12 մարդ) տեղավորել «Ընդունելությունների տուն» հյուրանոցային համալիրում.
2) մինչև 2008 թվականի նոյեմբերի 10-ը նախապատրաստել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 10-րդ նիստի անցկացման հետ կապված փաստաթղթերն ու տեղեկանքները և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղարին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահին` մինչև 2008 թվականի նոյեմբերի 10-ը նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղարին ներկայացնել հաշվետու ժամանակաշրջանի համար Պետատոմհսկողության հաշվետվությունը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հյուրերի` Հայաստանում գտնվելու ընթացքում հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր: