Վարչապետի որոշումներ

29 Հոկտեմբերի 2008, 844 - Ա

Ա. ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ ԲՈՒԽԱՐԵՍՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի սպորտի զարգացման ծրագրերի վերլուծության և մարզական ֆեդերացիաների հետ համագործակցության վարչության մարզական ֆեդերացիաների հետ համագործակցության բաժնի առաջատար մասնագետ Ա. Սեդրակյանին 2008 թվականի հոկտեմբերի 28-30-ը գործուղել Բուխարեստ (Ռումինիայի Հանրապետություն)` Սևծովյան խաղերի կազմակերպման կոմիտեի խորհրդակցությանը մասնակցելու համար:

2. Ա. Սեդրակյանի` Բուխարեստ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի սպորտի զարգացման ծրագրերի վերլուծության և մարզական ֆեդերացիաների հետ համագործակցության վարչության մարզական ֆեդերացիաների հետ համագործակցության բաժնի առաջատար մասնագետ Ա. Սեդրակյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բուխարեստ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ։

Արխիվ

2024

2023