Վարչապետի որոշումներ

25 Հոկտեմբերի 2008, 840 - Ա

Մ. ԹՈՒՄԱՍՅԱՆԻՆ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մ. Թումասյանին 2008 թվականի հոկտեմբերի 25-30-ը գործուղել Կալիֆոռնիա (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)` մրցունակ մասնավոր հատված Հայաստանում (Սի էյ Պի էս) ծրագրի կողմից իրականացվող «Ճանաչողական այց Սիլիկոնային Հովիտ» ծրագրի շրջանակներում Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների մարքեթինգի ճանաչողական այցին մասնակցելու համար:

2. Մ. Թումասյանի` Կալիֆոռնիա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Մ. Թումասյանի` Կալիֆոռնիա մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մ. Թումասյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կալիֆոռնիա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։