25 Հոկտեմբերի 2008, 839 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 532-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի սեպտեմբերի 16-ի «Ջրի ազգային խորհրդի կանոնակարգն ու կազմը հաստատելու մասին» N 532-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Ս. Սարգսյանի, Հ. Աբրահամյանի, Դ. Լոքյանի, Գ. Մարտիրոսյանի և Կ. Աթոյանի փոխարեն ընդգրկել Տ. Սարգսյանին, Ա. Գևորգյանին, Ա. Գրիգորյանին, Ա. Ղարիբյանին և Պ. Սաֆարյանին: Այդ կապակցությամբ «Ս. Սարգսյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)», «Հ. Աբրահամյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար», «Դ. Լոքյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար», «Գ. Մարտիրոսյան - ՀՀ վարչապետի խորհրդական» և «Կ. Աթոյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)», «Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար», «Ա. Գրիգորյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար», «Ա. Ղարիբյան - ՀՀ վարչապետի խորհրդական» և «Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ» բառերով.
2) «Կ. Մարգարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ» բառերը փոխարինել «Կ. Մարգարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: