Վարչապետի որոշումներ

1 Մարտի 2005, 112 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի 2004 թվականի ծառայողական գործունեության գնահատման դրական արդյունքները`

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեդրակ Սեդրակյանին պարգևատրել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանում քաղաքացիական ծառայողների պարգևատրման համար նախատեսված դրույքաչափով:

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` ապահովել դրամական պարգևի հանձնումը:

Արխիվ

2024

2023