25 Հոկտեմբերի 2008, 837 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 3-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 3-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Հ. Աբրահամյանի, Գ. Մարտիրոսյանի, Ա. Հերոյանի, Ա. Սարգսյանի, Ռ. Մանուկյանի, Կ. Աթոյանի փոխարեն ընդգրկել Ա. Գևորգյանին, Ա. Ղարիբյանին, Ա. Ղահրամանյանին, Վ. Հովակիմյանին, Լ. Նանյանին, Պ. Սաֆարյանին: Այդ կապակցությամբ «Հ. Աբրահամյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար (խորհրդի նախագահ)», «Գ. Մարտիրոսյան - ՀՀ վարչապետի խորհրդական», «Ա. Հերոյան - ՀՀ Արմավիրի մարզպետ», «Ա. Սարգսյան - ՀՀ Արարատի մարզպետ», «Ռ. Մանուկյան - ՀՀ Շիրակի մարզպետ» և «Կ. Աթոյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (խորհրդի նախագահ)», «Ա. Ղարիբյան - ՀՀ վարչապետի խորհրդական», «Ա. Ղահրամանյան - ՀՀ Արմավիրի մարզպետ», «Վ. Հովակիմյան - ՀՀ Արարատի մարզպետ», «Լ. Նանյան - ՀՀ Շիրակի մարզպետ» և «Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ» բառերով.
2) հանել «Մ. Գասպարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի մոնիթորինգի և մելիորացիայի բաժնի պետ» բառերը:
3) «Ա. Մարգարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել «Ա. Մարգարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության գլխավոր մասնագետ» բառերով: