25 Հոկտեմբերի 2008, 836 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` միջազգային առողջապահական կանոնակարգերը ներդնելու համար օրենսդրական, իրավական և գործառնական առաջարկներ ներկայացնելու և այդ կանոնների` Հայաստանի Հանրապետությունում ներդրման ծրագիր-ժամանակացույցի մշակման նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ միջգերատեսչական հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել Առողջապահական համաշխարհային կազմակերպության երևանյան գրասենյակի ներկայացուցիչները` խորհրդատվական ձայնի իրավունքով:
3. Միջգերատեսչական հանձնաժողովին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել միջազգային առողջապահական կանոնակարգերը ներդնելու նպատակով օրենսդրական, իրավական և գործառնական առաջարկները և կանոնների` Հայաստանի Հանրապետությունում ներդրման ծրագիր-ժամանակացույցը: