Վարչապետի որոշումներ

1 Մարտի 2005, 111 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի 2004 թվականի ծառայողական գործունեության գնահատման դրական արդյունքները`

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Վահագն Բազիկյանին պարգևատրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանում քաղաքացիական ծառայողների պարգևատրման համար նախատեսված դրույքաչափով:

2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` ապահովել դրամական պարգևի հանձնումը:

Արխիվ

2024

2023