24 Հոկտեմբերի 2008, 830 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով 2008 թվականի հոկտեմբերի 27-28-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյանի գլխավորությամբ` համաձայն N 1 հավելվածի, և փորձագետների խումբ՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հ. Սիլվանյանին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության և փորձագետների խմբի անդամների` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Մ. Մելքոնյանինը, Դ. Մնացականյանինը, Ե. Ազարյանինը, Վ. Մկրտչյանինը, Ա. Զատիկյանինը և Ա. Աբրահամյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Տ. Դավթյանինը, Ն. Երիցյանինը, Ա. Մովսիսյանինը, Գ. Սարգսյանինը, Լ. Ռուխկյանինը, Գ. Գյուրջյանինը, Ա. Ավետիսյանինը, Գ. Խաչատրյանինը, Լ. Վարդանյանինը, Բ. Գյուլումյանինը, Ա. Սարգսյանինը, Գ. Քոչարյանինը, Կ. Բեգլարյանինը, Հ. Կարապետյանինը և Ս. Մկրտչյանինը` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.
3) Գ. Ղարիբջանյանինը և Գ. Հայրապետյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Գ. Պետրոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.
4) միայն գիշերավարձը` Մ. Խաչատրյանինը, Հ. Թումանյանինը, Հ. Զորյանինը, Դ. Հակոբյանինը, Գ. Սարգսյանինը, Գ. Օլքինյանինը, Ա. Սուքիասյանինը, Վ. Պողոսյանինը, Ա. Գրիգորյանինը, Ա. Ղարաջյանինը, Ա. Մարտիրոսյանինը, Ա. Մելքոնյանինը և Ն. Կանանովայի` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
4. Ընդունել ի գիտություն, որ Կ. Կարապետյանի Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն «ՀայՌուuգազարդ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների, իսկ Վ. Բադալյանինը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջոցների հաշվին։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2008 թվականի հոկտեմբերի 27-ին` Երևան-Թբիլիսի, իսկ հոկտեմբերի 28-ին` Թբիլիսի-Երևան երթուղիներով։
6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին նշված չվերթի կազմակերպման հարցում։
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Թբիլիսի մեկնելու հետ կապված հարցերը: