Վարչապետի որոշումներ

22 Հոկտեմբերի 2008, 826 - Ա

Տ. ԴԱՎԹՅԱՆԻՆ ԵՎ Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տ. Դավթյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին 2008 թվականի հոկտեմբերի 20-22-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի 2008 թվականի հոկտեմբերի 10-ի որոշման շրջանակներում համաշխարհային ֆինանսաբանկային ճգնաժամի հետ կապված իրավիճակի մոնիթորինգի համար ստեղծված ԱՊՀ անդամ երկրների նախարարների մակարդակով խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տ. Դավթյանի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Տ. Դավթյանի և Վ. Արամյանի` Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տ. Դավթյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: