21 Հոկտեմբերի 2008, 823 - Ա
Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 7-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանին տրամադրել 2008 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և լրացուցիչ արձակուրդը` 2008 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 17-ը ներառյալ։
2. Կավալենկո Շահգալդյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ Վալերիկ Բակլաչյանի վրա: