Վարչապետի որոշումներ

22 Փետրվարի 2005, 97 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետով և հիմք ընդունելո Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի 2004 թվականի ծառայողական գործունեության գնահատման դրական արդյունքները՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպեարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանին պարգևատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանում քաղաքացիական ծառայողների պարգևատրման համար նախատեսված դրույքաչափով:

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ ապահովել դրամական պարգևի հանձնումը:

Արխիվ

2024

2023