22 Փետրվարի 2005, 96 - Ա
2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՑՄԻՆՉԵՎ ՄԱՐՏԻ 12-Ը ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ՄԱԿ_Ի ԿԱՆԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 49-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետին կից կանանց խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 21-ի նիստի N (1)2-4 արձանագրության 2-րդ կետի «գ» ենթակետի հանձնարարականին համապատասխան՝
1. Հաստատել 2005 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 12-ը Նյու Յորքում կայանալիք՝ ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովի 49-րդ նստաշրջանին մասնակցող պատվիրակության կազմը՝
Ա. Վարդանյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (պատվիրակության ղեկավար)
Հ. Հակոբյան - ՀՀ Ազգային Ժողովի կրթության և գիտության մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Հ. Բիշարյան - ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Ադամյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Հ. Պետրոսյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության խորհրդի անդամ
Ռ. Յուզբաշյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության առաջնային բուժօգնության բաժնի վարիչ
Ն. Դուրյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության 7-րդ բաժնի պետ, միլիցիայի փոխգնդապետ
Լ. Շաքարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության 3-րդ քարտուղար
Ջ. Հասրաթյան - Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)
Ն. Օսկանյան - Դիվանագետների կանանց ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)
Զ. Ղաարյան - ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության գլխավոր մասնագետ
2. Ա. Վարդանյանի, Հ. Պետրոսյանի, Ռ. Յուզբաշյանի, Ն. Դուրյանի և Լ. Շաքարյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Ա. Ադամյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:
Ընդունել ի գիտություն, որ Ա. Վարդանյանի ճանապարհածախսը՝ առանց գիշերավարձի և օրապահիկի, հոգում է Միավորված ազգերի կազմակերպությունը, իսկ Հ. Հակոբյանի, Հ. Բիշարյանի և Զ. Ղազարյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Նյու Յորք մեկնելու հետ կպված հարցերը