17 Հոկտեմբերի 2008, 813 - Ա
Թ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Թ. Հակոբյանին 2008 թվականի հոկտեմբերի 28-30-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)` Ջի Էյ Վի Այ ալյանսի ղեկավար մարմնի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Թ. Հակոբյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Թ. Հակոբ-յանի` Ժնև մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Թ. Հակոբյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։