18 Փետրվարի 2005, 94 - Ա
Ա. ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետը և 15-1-րդ հոդվածը
1. Արթուր Մանասերյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ՝ մեկ տարի ժամկետով:
2. Սահմանել Ա. Մանասերյանի պաշտոնային դրույքաչափը՝ «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան: