14 Հոկտեմբերի 2008, 804 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 53 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Գործարարության աջակցման խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-768 հրամանագրի 2-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հունվարի 24-ի «Գործարարության աջակցման խորհրդի կազմի մասին» N 53 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
1) գործարարության աջակցման խորհրդի կազմում ռոտացիոն կարգով ընդգրկված գործարարների ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
«Ամերիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
«Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ
«Էլեկտրասարք» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն
«Լիկվոր» դեղագործական ընկերություն» ՍՊԸ-ի տնօրեն
«Հայաստանի Բանկերի Միություն» իրավաբանական անձանց միության նախագահ
«Ռուսալ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
«Տոսպ» տրիկոտաժի ֆաբրիկա» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն»։