Վարչապետի որոշումներ

14 Հոկտեմբերի 2008, 803 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 599 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 599 որոշմամբ հաստատված միջգերատեսչական հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վ. Տերտերյան  - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Ռ. Ալավերդյան- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Ս. Պապյան- ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

Ս. Գալստյան- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Գ. Գյուրջյան- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Լ. Շահվերդյան- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Ֆ. Բաշոյան- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Ֆ. Եգորյան- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի հողաշինարարության և հողային պետական տեսչության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»։